Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որը հրաժարվել է կորոնավիրւսի պատճառով կարանտինից։
Իշխանությունները Շվեդիայում մարդկանց խորհուրդ են տալիս փողոց դուրս գալ և մաքուր օդ շնչել: Երկրում բաց են դպրոցները, ռեստորաններն ու բարերը։
Չնայած նրան, որ Եվրոպական գրեթե բոլոր երկրները կարանտին են հայտարարել Շվեդիայում արգելված են միայն ավելի քան 500 մարդու մասնակցությամբ հավաքները: Միևնույն ժամանակ, եվրոպական այլ երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, արգելված են մինչև 2 մարդու մասնակցությամբ հավաքները:
Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, որ նման սահմանափակումները քաղաքացիների ազատության կոպտագույն խախտում են:
ԱՀԿ խորհրդական և Շվեդիայի նախկին համաճարակաբան Յոհան Գիզեկեն երկուշաբթի քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս գալ, մաքուր օդ շնչել, տաք սուրճով թերմոսներ վերցնել և գնալ պիկնիկի՝ հետևելով խելամիտ հեռավորությանը: Նրա խոսքով՝ մտշապես տանը մնալը վնասակար է առողջության համար:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Շվեդիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2526 և մահվան 62 դեպք:
Աղբյուրը՝ The Daily Mail-ը: