Chopurian. Ավելին քան հագուստի բրենդ

Ամենադիտվածներ

Ուիմբլդոն․ Ջոկովիչը լարված պայքարում հաղթեց Ֆեդերերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուժեղ և անկոմպլեքս՝ այսպես է նկարագրում իր բրենդը երևանաբնակ հագուստի դիզայներ (և ոչ միայն) Անի Չոփուրյանը։

Chopurian բրենդը ներկայացնում է ավանգարդ, բայց մոդեռն հագուստներ և աքսեսուարներ։

Այն զերծ է ավելորդություններից, ծանրաբեռնված դիզայնից և չափազանցված ճոխությունից։

Չոփուրյանը սկսել է զբաղվել հագուստի դիզայնով անհատապես` ինքն իր համար։

Մասնակցելով բազմաթիվ հավաքույթների, հաճախ գտնվելով շատ մարդկանց մեջ` դիզայները ավելի պարզ է սկսել գիտակցել, որ հագուստը ներկայացուցչական շատ լուրջ գործիք է։

Հագուստը պետք է արտահայտի մասնագիտություն, ինտելեկտ, ճաշակ, կարծիք, դիրքորոշում, երաժշտություն, բայց ոչ միշտ սոցիալական վիճակ։ Այս ամենը բրենդի գաղափարախոսության մասն են կազմում։

Հենց գաղափարավոսությամբ և փիլիսոփայությամբ է տարբերվում Chopurian բրենդը մյուսներից։ Անին ստեղծում է արվեստ հագուստի և աքսեսուարների տեսքով՝ արտացոլելովիր ներուժը, անցյալը և ներաշխարհը։

 

Չոփուրյանը դեռ մանկուց է հետաքրքրվում հագուստի դիզայնով, նրա տատիկը իրեն անգամ կոչում էր «իմ Շանել»։

Երիտասարդ դիզայները իր բոլոր ռեսուրսները (թե՛ էներգիան, թե՛ եկամուտը) տարիներով ծախսել է իր երազանքի վրա և համոզված եմ, որ դեռ մեծագույն բարձրունքների է հասնելու։

Այժմ Chopurian բրենդը աշխատում է շատ բարդ խնդրի շուրջ՝ ստեղծել դասական մոդեռն քեժուալ և հայկական մոտիվներով հագուստի շարք։

Այս համադրություններով համահունչ հավաքածու ստեղծելը հեշտ գործ չէ, բայց վստահ եմ, որ Անի Չոփուրյանը կհասնի իր նպատակին` ստեղծելով նրբաճաշակ, յուրօրինակ և տպավորիչ արդյունքներ։

Աննա Մարտիրոսյան

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();