Մայիսի 2-ին, ժամը 13:57-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի գազալցակայանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

