fbpx
Հասարակություն

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 26-ին, ժամը 23:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Infiniti FX35» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Խ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ