fbpx
Հասարակություն

ՃՏՊ Սևան-Մարտունի ավտոճանապարհին․ «ԳԱԶել»-ի վարորդը տեղում մահացել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 16-ին, ժամը 02:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 24-րդ կմ-ին (Մ-10) բախվել են «ԳԱԶել» (վարորդ Ա.Մ., ծնված 1976 թ․) և «ԶԻԼ» (վարորդ Ա.Խ. ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով Ա.Մ.-ն տեղում մահացել է, իսկ Ա.Խ.-ն հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Մ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ