Յասպեր Սիլեսենն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Բենֆիկայում»:
Ակումբները բանակցություններ են վարում, որոնք վերջնական փուլում են: «Բենֆիկան» դարպասապահին ցանկանում էր ձեռ բերել դեռևս երկու տարի առաջ, սակայն այդ ժամանակ տեղափոխությունը չի կայացել:
Վաճառելով Սիլեսենի տրանսֆերը՝ «Բարսելոնան» ցանկանում է առաջնային իրավունք ունենալ «Բենֆիկայի» երիտասարդ խաղացողների տրանսֆերները գնելու համար: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Նշենք, որ Սիլեսենի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թկականը: