fbpx
Աշխարհ

Ցիպրասը կոչ է անում ԵՄ-ին չսահմանափակվել Թուրքիային քննադատող մամուլի հաղորդագրություններով

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է անում Եվրոպական Միությանը չսահմանափակվել Թուրքիային քննադատող մամուլի հաղորդագրություններով, որը դառնում է էլ ավելի ագրեսիվ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ինչպես նաև հրահրում է Հունաստանին Էգեյան ծովում: Ցիպրասը կոչ է անում ԵՄ-ին անել ավելին։ Այս մասին գրում է National Herald-ը:

ԵՄ-ը կոչ է արել Թուրքիային վերանայել հետախուզական հորատումը սկսելու ծրագրերը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որը համարում է անօրինական:

ԵՄ-ի առաջնորդները՝ Իտալիան, Ֆրանսիան, Մալտան, Պորտուգալիան և Իսպանիան աջակցություն են հայտնել Կիպրոսին Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր բացառիկ տնտեսական գոտում գազի հայթայթման իրավունքի առումով՝ կոչ անելով Թուրքիային հարգել միջազգային իրավունքն ու բարիդրացիական հարաբերությունների սկզբունքները:

Ավելի վաղ այս շաբաթ Կիպրոսը հրահանգել էր ձերբակալել 25 մարդու՝ ներառյալ թուրքական հորատող «Ֆատիխ» նավի անձնակազմին ու թուրքական պետական նավթային կորպորացիայի աշխատակիցներին, երբ Թուրքիան հայտարարել էր, որ երկրորդ թուրքական հորատող սարքավորումը կմեկնարկի հորատումը Կիպրոսում հուլիսին:

Ցիպրասը չի մատնանշել՝ ինչ կոնկրետ միջոցներ պետք է ձեռնարկվեն Անկարայի դեմ, գրում են հոդվածի հեղինակները՝ նշելով, որ Ցիպրասը փորձում է բալանսավորել կոշտ դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ՝ փորձ անելով հանդարտացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են, սակայն միությունը հստակ հասկացրել է, որ չի ցանկանում մասնակցել երկրների միջև թշնամական պայքարին, հայտնել է National Herald-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ