«Ճանապարհ դեպի Մինսկ». թիավար Դավիթ Մարաբյան

Հրապարակող՝

_ASO5048

Ամենադիտվածներ

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում է հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 12-րդ հերոսը Դավիթ Մարաբյանն է՝ թիավարություն:

Դավիթ Մարաբյան

Մարզաձևը։ Թիավարություն

Ծնվել է։ 08/03/2001

Ծննդավայրը։ Սևան

Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ

Ամենացավալի պարտությունը։ «Ցավալի պարտություններ չկան, ցանկացած պարտություն արժանապատիվ ընդունելը հաղթանակ է»։

Ամենակարևոր հաղթանակը։ «2017 թվականին Չեխիայում կայացած օլիմպիական փառատոնում 7-րդ տեղ գրավելը»:

Եվրոպական խաղերում…

«Ակնկալում եմ հայտնվել լավագույն տասնյակում և ձեռք բերել օլիմպիական խաղերի ուղեգիր»։

Եվրոպական խաղերում թիավարության մրցումային օրերն են հունիսի 25-27-ը:

 

Ամենաթարմ