«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է առաջարկ անել «Ինտեր»-ի ղեկավարությանը՝ պաշտպան Միլան Շկրինիարի տրանսֆերի հետ կապված: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սլովակ ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում «Սիթին» և «Ինտերը» արդեն բանակցություններ են ունեցել։ Անգլիական ակումբը նրա համար առաջարկել էր 65 միլիոն եվրո:
«Ինտերը» չի վաճառել Շկրինյարին «Սիթի»-ին՝ սահմանելով 85 միլիոն եվրո նիլիմալ փոխհատուցման գին:
Աղբյուրը նշում է, որ բրիտանացիները պատրաստ են բավարարել իտալացիների ֆինանսական պահանջները՝ վճարելով խաղացողի համար պահանջվող գումարը:
Այս մրցաշրջանում պաշտպանը Ա Սերիայում անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ, ու վաստակել վեց դեղին քարտ: