Ռուսաստանում դատապարտված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մասին փաստավավերագրական ֆիլմ է նկարահանվել։
Այս մասին գրում է Deadline-ը։
Նշվում է, որ ֆիլմը նկարահանել են CNN-ն ու HBO Max-ը։ Ֆիլմը պատմում է Նավալնիի թունավորման, բուժման ու հայրենիք վերադարձի մասին։
Ֆիլմի ռեժիսորը Դենիել Ռոերն է, ով այն անվանել է «Մեկ մարդու պատմություն և նրա պայքարը ավտորիտար ռեժիմի դեմ»։
Նավալնին նշել է, որ ֆիլմը նկարահանվել է գաղտնի, իսկ նկարահանումներն արվել են այն ժամանակ, երբ ինքը բուժում էր անցնում ու մինչև այն պահը, երբ նրան ձերբակալել են Շերեմետևո օդանավակայանում։
Ֆիլմի թողարկման կոնկրետ ամսաթիվ դեռևս հայտնի չէ։