Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, ովքեր գրեթե մեկ ամիս գտնվել են Չինաստանում և համատեղ հետազոտություններ են անցկացրել չինացի մասնագետների հետ հայտնում են, որ COVID-19-ի տարածման աղբյուրը կարող է լինել Չինաստանում վայրի կենդանիների առևտուրը:
Գիտնականները մշակել են վիրուսի ծագման չորս հիմնական վարկած։ Չղջիկներից կորոնավիրուսի ուղղակի հայտնվելը ծովամթերքի շուկայում համարվում է քիչ հավանական, հետևաբար, ամենայն հավանականությամբ, գոյություն է ունեցել միջանկյալ փոխանցող։ Վիրուսի արհեստական ծագման կամ լաբորատորիայից արտահոսքի վարկածը նույնպես մերժվել է: Կա նաև վարկած, որ վիրուսը փոխանցվել է վարակված սննդի միջոցով (չինացի մասնագետները հարում են այս վարկածին):
Նշվում է, որ վիրուսը կարող էր փոխանցվել վարակված կենդանու միջոցով, որը վաճառվել էր Ուհանում: Շուկան դարձել է վիրուսի՝ մարդու օրգանիզմ ներթափանցելու բանալին: Միևնույն ժամանակ, Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկության դոցենտ Օ. Վերտհայմը կարծում է, որ շուկան դարձել է այն վայրը, որտեղ տարածվել է կորոնավիրուսը, բայց պարտադիր չէ, որ դա լիներ վիրուսի ծննդյան վայրը:
Այս մասին տեղեկանում ենք Вести-ից։