fbpx
Հասարակություն

Կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք և 24 առողջացածներ. ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավարոված իրավիճակի մասին:

Նախարարության կայքը գրել է.

«Ապրիլի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1473 դեպք, որոնցից 633-ն` առողջացած, 24-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 816 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 14966 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 72 նոր դեպք և 24 առողջացածներ։

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացե’ք տանը,
սահմանափակե’ք շփումները,
հետևե’ք անձնական հիգիենային,
հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ