fbpx
Առողջապահություն

Կորոնասվիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է. Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել, որտեղ հայտնում է, որ կորոնավիրուսի և այլ վարակների ախտորոշումը հեշտ գործընթաց չէ:

«Կորոնասվիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է:

Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումը իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով, երբ բկանցի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ որոշվում է վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը:

Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 հետազոտություն: Այսպիսի հետազոտություններ իրականացնելու համար կենսաանվտանգության չափանիշներին համապատասխանող լաբորատորիաների թիվը մեր կողմից աստիճանաբար ավելացվում է, որպեսզի կարողանանք ավելի շատ նմուշներ հետազոտել:

#ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը»,- գրել է նա:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/594844907777300/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ