Առողջապահություն
11:48 12/05/2020

Կորոնավիրուսից մահացած պացիենտը եղել է 81 տարեկան. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին: Նախարարությունից հայտնում են, որ նախորդ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 1 դեպք:

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 82 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է»,-ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ