Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսը նահանջում է, համաճարակի ընթացքում քրտնաջան աշխատած կամավորների համար խնդիրների ծավալը նվազում է:
«Այժմ համաճարակը, փառք Աստծո, նահանջում է, և կամավորների համար առաջադրանքների ծավալը սկսում է փոքր-ինչ նվազել: Դուք իսկապես բարեխղճորեն արեցիք ձեր գործը»,- ասել է պետության ղեկավարն:
Պուտինը նշել է, որ այս կապակցությամբ կարելի է միայն ուրախանալ և շնորհակալական խոսքեր է հայտնել կամավորներին: «Դրսում ամառ է, ինչպես տեսնում ենք, կարելի է և հանգստանալ կատարված պարտքի զգացումով, բայց, որքան ես գիտեմ, «Մենք միասին ենք» ակցիայի շտաբերը չեն ցրվում: Ես լավ հասկանում եմ ձեզ. երբ կա համախմբվախ թիմ, աշխատանքային փորձ դժվար պայմաններում, ուզում ես նոր գործերի անցնել, կրկին ու կրկին իրական ուրախություն զգալ ուրիշներին օգնելուց»,- ասել է Պուտինը:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: