fbpx
Առողջապահություն

Քովիդը Հայաստանում․ թեստերի միայն 0,1 տոկոսն է դրական

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422867 դեպք, որոնցից 411050-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1512 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 2833 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 2 նոր դեպք, ապաքինվել են ևս 12-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 3051264 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ