fbpx
Հասարակություն

Այսօր Հայաստանի առանձին մասերում սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ

Այսօր՝ ապրիլի 30-ին, Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ապրոպ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մետր/վայրկյան արագությամբ։

Ըստ աղբյուրի՝ այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 4 աստիճանով։

Ինչ վերաբերվում է մայրաքաղաքին, ապա Երևանի տարբեր հատվածներում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ գիշերը՝ առանց տեղումների եղանակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ