«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է եղել համալրել «Միլանի» շարքերը նախորդ ամառ: Այս մասին հայտնել է «Միլանի» նախկին գործադիր տնօրեն Մարկո Ֆասոնեն, հաղորդում է Goal.com-ը:
«Մեր ակումբի նախագահը ուզում էր ձեռքբերել Ռոնալդուին:
Սակայն տրանսֆերային բարձր գումարները մեզ ասում էին, որ դա ուղղակի անհնար է: Բայց կարող եմ ասել, որ Ռոնալդուն բաց էր բանակցությունների համար: Նա ոգևորված էր տեղափոխության հնարավորությամբ, քանի որ «Միլանը» մեծագույն ակումբ է»,- ասել է Ֆասոնեն:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել նախորդ ամառ: