Հասարակության շրջանում զինվորական ծառայության գրավչության բարձրացման նպատակով հունիսի 23-ին Լոռու և Տավուշի մարզկենտրոններում 3-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ: Բացազատվել են ուսումնական կետեր, ներկայացվել են ժամանակակից սպառազինության միջոցներ, հրաձգային զինատեսակներ, տեսադիտարկման և հետախուզական սարքավորումներ, իրային ապահովման պարագաներ: Միջոցառման հյուրերը բացազատված դաշտային խոհանոցներում ծանոթացել են զինծառայողներին հատկացվող սննդակարգին, համտեսել ուտելիքները:
Միջոցառման վերջում զորամիավորման ստորաբաժանումներից մեկի զինծառայողները ցուցադրել են ձեռնամարտի հնարքներ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։