fbpx
Աշխարհ

Ցուցարարների պահանջներից մեկը բավարարվեց. Իվանիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է Aliq.ge-ն:

Խոսելով այն մասին, որ ժողովրդավարության համար բազմակարծությունը մեծ նշանակություն ունի, Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով:

Հիշեցնենք, սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից էր:

Բիձինա Իվանիշվիլիի խոսքով` 2024 թվականից Սահմանադրությունում համամասնական ընտրությունների մասին փոփոխությունը եղել է հենց «Վրացական երազանքի» նախաձեռնությունը:

Հիշեցնենք, հունիսի 20-ից մեկնարկած բողոքի ցույցերը շարունակվում են:

Ցուցարարների հիմնական պահանջներն են.

1. Համամասնական ընտրություններ 2020 թվականից

2. Ազատ արձակել հունիսի 20-ի գիշերը ձերբակալվածներին

3. ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը

4. Պատասխանատվության ենթարկել հունիսի լույս 21-ի գիշերը ուժ կիրառած ոստիկաններին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ