fbpx
Աշխարհ

Սա ամբողջ Թուրքիայի հաղթանակն է․ Իմամօղլու

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն երեկ գիշեր հայտարարել է.

«Այս հաղթանակը ոչ թե մեկ կուսակցության, այլ ամբողջ Թուրքիայի հաղթանակն է»:

Այս խոսքերը հրապարակելով՝ Hürriyet թերթը նաև նշում է, որ Իմամօղլուն հանդես է եկել իր հազարավոր աջակիցների առջև և ասել, որ պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ ջանք գործադրելով, որ բոլորը ներգրավվեն Ստամբուլի բարեփոխումների գործում:

«Դուք շատ արագ եք նկատելու այդ բարեփոխումները, և այս պաշտոնն ինձ համար մեծ պարտավորություն է»,- եզրափակել է ընդդիմադիր գործիչը։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, Թուրքիայի ամենահին՝ Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի օգտին քվեարկել է ընտրողների 54.03 տոկոսը, իսկ իշխանության ներկայացուցչի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Բինալի Յըլդըրըմի օգտին՝ ընտրողների 45.09 տոկոսը։ Ընտրատեղամասերի փակումից և քվեաթերթիկների հաշվառումը սկսելուց քիչ հետո Յըլդըրըմը ընդունել է իր պարտությունն ու հրապարակային շնորհավորել Իմամօղլուին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ