Առնվազն 13 ցուցարար է սպանվել Իրաքում անվտանգության ուժերի կողմից: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, 8 մարդ սպանվել է նախօրեին, անվտանգության ուժերը երեքշաբթի կրակել են ևս 5 մարդու․ նրանցից մեկը սպանվել է հուղարկավորության արարողության ժամանակ:
Համազգային ակցիաների սկզբից 260-ից ավելի իրաքցի է սպանվել։ Սպանությունների մեծ մասը ցույցերի առաջին շաբաթվա ընթացքում են տեղի ունեցել։ Այդ ժամանակ դիպուկահարները կրակել են Բաղդադում շենքերից մեկի տանիքից։
Բռնության նոր ալիքը սկսվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Աբդել Աբդուլ Մահդին դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով դադարեցնել ակցիաները: Նա ասել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե քաղաքական գործիչները համաձայնեն, և խոստացել է բարեփոխումներ անցկացնել: Սակայն ցուցարարներն ասում են, որ դա բավարար չէ, և պահանջում են փոխել քաղաքական համակարգը: