Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան քաղաքապետարանի որոշման դեմ։
Նրանց հաջողվեց մտնել ապամոնտաժվող սրճարանի տարածք, բռունցքներով հարվածել թիթեղյա տանիքին, խանգարել տեխնիկայի աշխատանքին։
Այժմ ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են։
Տարածքում է նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նա շեշտում է, որ սրճարանները, միևնույն է, ապամոնտաժվելու են, եւ քաղաքին վերադարձվելու է իր պատմական դեմքը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից հինգ սրճարանների տեղում կանաչապատում իրականացնել և ի վերջո՝ վերականգնել Օպերայի ճարտարապետական դիմագիծը։

