Կուտրոնեն գոհ չէ Միլանում իր կարգավիճակից. նրանով 4 ակումբ է հետաքրքրված

«Միլանի» Պատրիկ Կուտրոնեն կարող է հեռանալ «Միլանից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Calciomercato-ն:

21-ամյա ֆուտբոլիստը գոհ չէ թիմում իր կարգավիճակից և դիտարկում է մեկ այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը:

Կուտրոնեի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոն»,«Տոտենհեմը», Դորտմունդի «Բորուսիան» և «Տորինոն»:

Հնարավոր տրանսֆերը 30 մլն եվրո է գնահատվում:

Կուտրոնեի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն Ա Սերիայում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստը հիմնականում փոխարինման է մտնում:

Ամենաթարմ