Ինչպես արդեն հայտնի էր դարձել, այս գիշեր Քանաքեռում կրակոցներ են հնչել, որի արդյունքում կան սպանվածներ։
Ոստիկանությունը որոշ մանրամասներ է ներկայացրել դեպքից։
- Մերձավանին պատճառվել է 8 մլն դրամի վնաս․ համայնքապետին մեղադրանք է առաջադրվել
- Կրակոցներ ու սպանություններ Քանաքեռում․ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակ
«Նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2։45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։
Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։
Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողները հիշյալ տանը հայտնաբերեցին տարբեր տեսակի հրազեններ՝ 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ, արնանման հետքեր և այլն։ Տան բակում տղամարդկանց դիեր կային։ Պարզվեց ինքնությունը՝ 43-ամյա Արթուր Ղազարյան ու 37-ամյա Արայիկ Խաչատրյան։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն», – ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Ըստ ամենայնի, Արթուր Ղազարյանը «Քանաքեռցի Տույ» մականունով հայտնի քրեական հեղինակությունն է, իսկ Արտուշ Սիմոնյանը ԱԺ նախկին պատգամավոր է, որը հայտնի էր «Քանաքեռցի Արտյուշ» մականունով։
