Ցխինվալին դիմել է Իտալիայի իշխանություններին` Հարավային Օսիան որպես անկախ հանրապետություն ճանաչելու խնդրանքով: Այս մասին հայտարարել է Իտալիայում Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ներկայացուցիչը:
«Կարծում ենք եկել է ժամանակը, որ Իտալիան այժմյան իշխանությունների անունից Հարավային Օսիան ճանաչի որպես անկախ հանրապետություն»,- ասել է Մաուրո Մուրջան:
Նրա խոսքերով՝ Իտալիայի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումը կվերականգնի խաղաղ համակեցության ավանդույթը և ժողովրդի իրավունքը` ինքնուրույն որոշելու իր ապագան:
2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել էր Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:
Ռուսաստանի միջնորդությամբ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են Նիկարագուան, Վենեսուելան, խաղաղօվկիանոսյան Նաուրու կղզին և վերջերս նաև պատերազմական վիճակում գտնվող Սիրիան։