Սպիտակ տունը Չինաստանին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի հետ բիզնեսը

Ամենադիտվածներ

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին Չինաստանին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի հետ բիզնեսը։ CNN-ին տված հարցազրույցից նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։

«Չինաստանին ուղղված մեսիջն այն է, որ այժմ ժամանակը չէ Պուտինի հետ սովորականի պես բիզնես վարելու համար», – ասել է քաղաքական գործիչը:

Նա նաև պարզաբանել է, որ ԱՄՆ-ը մտադիր է պարզել, թե ինչպես է Չինաստանն աջակցում Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը, սակայն նշել է, որ Պեկինը նյութական աջակցություն չի ցուցաբերում ռուսական բանակին և չի խախտում Մոսկվայի դեմ պատժամիջոցները։

Ամենաթարմ