fbpx
Սպորտ

Լիվերպուլը, Մանչեսթեր Յունայթեդը և Չելսին հետաքրքրված են Մբապեով

Կիլիան Մբապեն պատրաստ է ՊՍԺ-ում մնալ մինչև 2025 թվականը՝ չնայած անգլիական երեք ակումբների հետաքրքրությանը։

Օրերս հայտնի դարձավ, որ հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ, որը կնքվել է անցած ամառ, ուժի մեջ է ոչ թե մինչև 2025 թվականը, այլ մինչև 2024 թվականը։ Այն ներառում է մրցաշրջանի երկարաձգման տարբերակը, որի ակտիվացումը կախված է խաղացողի ցանկությունից։

Ինչպես հայտնում է Marca-ն, Մբապեն պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ, որ նախապես կտեղեկացնի ակումբին իր որոշման մասին, որպեսզի խուսափի անցյալ ամառ տեղի ունեցած իրավիճակից։ Այս պահին ՊՍԺ-ում ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես սպասում էր Մբապեն։

Այժմ Կիլիանը մեծ ցանկություն ունի մնալ ՊՍԺ-ում մինչև 2025 թվականը, որպեսզի ակումբի հետ հաղթի Չեմպիոնների լիգան, ինչպես նաև հանդես գա աշխարհի առաջնությունում և օլիմպիական խաղերում՝ որպես փարիզցի խաղացող:

Նշվում է, որ եթե Մբապեն մտափոխվի և որոշի հեռանալ ՊՍԺ-ից 2024 թվականի ամռանը, ապա նրա հրավերով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ