Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
Քանի՞ պաշտոնատար անձ է վճարելու 300.000-ական դրամ սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի օտարման համար։
Ուշքի եկեք, դադարեցրեք հուշարձանի աղավաղումը։ Ավելի ծանր հոդվածներ էլ կան։
Իհարկե, խղճուկ թիվ է նույնիսկ եթե մի քսան հոգի տուգանվեն։ Բայց բարերար-բիզնեսմեն-կուսակցապետը հանգիստ բոլոր ծախսերը կարող է հոգալ։
Ուղղակի պետության կամ համայնքին պատկանող սեփականության իրավունքով չփոխանցվող հողը պետք է ետ վերադարձվի համայնքին կամ պետությանը։ Բնության հուշարձանն անգնահատելի արժեքներ ունի, որոնք դեռ չեն բացահայտվել և չպետք է թույլ տալ, որ վանդալիզմը շարունկվի։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
Գ Լ ՈՒ Խ 7
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 563. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց` օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականության հողամասերն օտարելը
Քաղաքացիներին և իրավաբանական անձանց` օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականության հողամասերն օտարելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: