fbpx
Աշխարհ

Դաղստանում պաշտոնյան կեղծել է տարիքը՝ կեսաթոշակ ստանալու համար

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Դաղստանի Հանրապետության Կուլեմցա գյուղի գյուղապետի տեղակալը 34 տարով մեծացրել է սեփական տարիքը՝ կենսաթոշակ ստանալու համար: Այս մասին գրում է dagproc.ru-ն:

Նշվում է, որ 28-ամյա պաշտոնյան տեղի միգրացիոն ծառայության բաժանմունքում կեղծ անձնագիր է ներկայացրել, որում նրա ծննդյան տարեթիվը փոփոխված է եղել:

Բացի դրանից՝ նա կեղծել է նաև աշխատանքային գրքույկը: Դրանում նշվում է, թե իբր նա 1985-1996թթ. աշխատել է կոլտնտեսությունում:

2018թ.-ի փետրվարին տղամարդը դիմել է կենսաթոշակային ֆոնդի շրջանային բաժին՝ իրեն կենսաթոշակ նշանակելու խնդրանքով: Նույն թվականի մարտից մինչև 2019թ.-ի հուլիսը պաշտոնյային ավել քան 155 000 ռոբլու չափով կոնսաթոշակ է վճարվել:

Տղամարդու նկատմամբ խարդախության, ինչպես նաև պաշտոնի չարաշահման մեղադրանքով քրեական գործ է հարուցվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ