fbpx
Զինված Ուժեր

ԴԱՀԿ-ն միայն զինծառայողի դրամական միջոցների 30 տոկոսի վրա կարող է կալանք դնել. նախագիծ

Հունիսի 4-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց մի կարգավորում, որով առաջարկվում է սահմանափակել ԴԱՀԿ հնարավորությունները պայմանագրային զինծառայողների հաշիվների վրա կալանք դնելու հարցում: Նախագիծը ներկայացրեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Ըստ այդ նախագծի՝ ԴԱՀԿ-ն կալանք կարող է դնել զինծառայողների հաշիվներում եղած դրամական միջոցների միայն մի մասի՝ 30 տոկոսի վրա։

Զեկուցողը նշեց, որ մշակման համար հիմք է ծառայել մի դեպք, որին ականատես են եղել Խնձորուտ գյուղում․ զինծառայողը 4 ամիս «նիսյայով» է գնումներ կատարել խանութից, քանի որ ԴԱՀԿ-ն ամբողջությամբ արգելափակել էր նրա հաշիվը։ Եվ զինծառայողը չէր կարողանում հոգալ իր կենցաղային կարիքները։

Բագրատյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ խոսքը միայն առաջնագծի ծառայողների մասին է, քանի որ պետական միջոցներն առայժմ միայն դրա համար են բավարար։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ