fbpx
Իրավական

Դանակահարություն Արմավիրում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մարտի 24-ին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 35-ամյա բնակիչը դանակահարված վիճակում տեղափոխվեց «Արմավիր» բժշկական կենտրոն։ Մինչ հիվանդանոցային ահազանգը, Արմավիրի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել կատարվածի մասին, ուստի, դանակահարությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Արմավիր քաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու։

Նա խոստովանեց կատարածն ու դեպքի վայրում ներկայացրեց միջադեպի մանրամասները։ Հետագա միջոցառումներով Արմավիրի ոստիկանները հայտնաբերեցին նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ