Դանակահարությունը բացահայտվել է ժամեր անց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

4ab8dbc6e7eebe03f6304c9a4c3c8c681c924e8b

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.10-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած, արնահոսող վերքով Գյումրիի Մայակովսկու փողոցից հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը ժամը 15-ի սահմաններում վիճաբանել էր Գյումրիի 19-ամյա մի բնակչի հետ, ինչի ընթացքում էլ սուր-կտրող-ծակող առարկայով ստացել էր վնասվածք։

Նույն օրը, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, նախկինում 3 անգամ դատապարտված, 19-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();