Մշակույթ

Հայկական ՀԿ-ն հավատարմագրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ում

ՅՈւՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 2020 թ. սեպտեմբերի 8-10-ը Փարիզում տեղի ունեցած 8-րդ Գլխավոր վեհաժողովին «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը հավատարմագրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ում` որպես միջկառավարական Կոմիտեի խորհրդատու կազմակերպություն, հայտնում են ՀՀ ԿԳՍՄՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ «Հազարաշեն» ԱՀՀԿ հասարակական կազմակերպությունն իրականացնում է հայ ժողովրդի մշակութային ժառանգության, ավանդական ու արդի մշակույթի, կենցաղի, ինքնության և աշխարհընկալման, սովորույթների և բարքերի ազգաբանական հետազոտություններ, ազգային ժողովրդական տոների, ծեսերի հանդիսությունների վերականգնման և այլ գործընթացներ:

Նշենք, որ միջկառավարական Կոմիտեն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈւՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիայի գլխավոր մարմիններից է և բաղկացած է տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամ երկրներից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:

Հասարակական կազմակերպության գրանցման հետ կապված մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ