Դանակահարությունից հետո Ավագանու անդամ Ա. Անտոնյանի վիճակի ծանր է

Ամենադիտվածներ

Arman Antonyan

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի վիճակը ծանր է, այս մասին տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը

«Օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ա. Անտոնյանին այսօր՝ քիչ առաջ, տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց:

Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր,նրան միացված է արհեստական շնչառության սարք:

Հավելյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-տեղեկացրել է նա:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ