Նյութափոխանակության դանդաղեցման խնդիր կարող են առաջացնել մշտական դիետաները և սահմանափակումները, «Հինգերորդ ալիք»-ի հետ զրույցում ասել է էնդոկրինոլոգ և սննդաբան Տատյանա Ֆիլիպովան։
Բժշկի խոսքով՝ նյութափոխանակության խանգարումների խնդիրը հանդիպում է միջին տարիքի տղամարդկանց և կանանց մոտ։ Նյութափոխանակության դանդաղման պատճառ կարող են լինել մշտական դիետաները՝ դրանց կտրուկ ընդհատման հետ մեկտեղ։
«Քաշի ավելացումից դեպի նիհարում և նորից քաշի ավելացում՝ սա առաջին հերթին շատ դանդաղեցնում է նյութափոխանակությունը։ Ամեն հաջորդ անգամ ավելի ու ավելի դժվար կլինի նույն սահմանափակումներով նվազեցնել քաշը, այն աստիճան, որ մարդը կարող է պարզապես հասնել «պլատոյի» էֆեկտի»,- բացատրել է սննդաբանը:
Օրգանիզմը դադարում է արձագանքել սննդակարգի փոփոխություններին։ Հետագայում սահմանափակումների պատճառով օրգանիզմը դադարում է ստանալ օգտակար վիտամիններ ու մակրոէլեմենտներ, այսպես սկսվում է հիվանդությունների զարգացումը, պարզաբանել է փորձագետը։ Մարդու մոտ կարող են արյան ճնշման և սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ առաջանալ:
Եթե մարմնի զանգվածը երկար ժամանակ չի նվազում, դիետոլոգը խորհուրդ է տվել դիմել մասնագետի։ Նա կախտորոշի խնդիրը և կօգնի ճիշտ քայլեր ձեռնարկել դրա վերացման համար:
Ֆիլիպովան նաև ուշադրություն է հրավիրել սննդի օրագիր պահելու կարեւորության վրա։ Դա կօգնի հետեւել սննդակարգի հավասարակշռվածությանը, հաղորդում է «Մոսկվա 24»-ը։