fbpx
Սպորտ

Դանի Սեբալյոսը Ֆլորենտինո Պերեսի հետ բանակցություններ է վարում. Daily Mail

Դանի Սեբալյոսը, ով ներկա պահին վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալի» կազմում, բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։

23-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է մշտական պայմանագիր կնքել «զինագործների» հետ։ Այս մասին հաղորդում է  Daily Mail-ը։ Ակումբին միանալուն պես Սեբալյոսին դուր է եկել իր կարգավիճակը նոր թիմում։ Գործող պայմանավորվածության համաձայն՝ վարձակալության ավարտից հետո «Արսենալը» չունի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու պարտադիր իրավունք։

Հիշեցնենք, որ Դանի Սեբալյոսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Արսենալ» մեկ տարի ժամկետով։

Մրցաշրջանի ավարտից հետո Սեբալյոսը ցանկանում է պայմանագիր կնքել «Արսենալի» հետ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ