Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի սան Վահագն Դավթյանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ դարձել է աշխարհի բացարձակ գավաթակիր՝ օղակներ վարժությունից:
Նույն մարզադպրոցի սան, 2021 թ. Տոկիոյում կայացած օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ աշխարհի բացարձակ գավաթակիր է դարձել հենացատկ վարժությունից:
Հավաքականի անդամները մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերից երեքին (Բաքվում կայացած 4-րդ փուլին չեն մասնակցել), սակայն նախորդ երեք փուլերի արդյունքներն այնքան բարձր են եղել, որ հնարավորություն են տվել ապահովել բացարձակ հաղթողի կոչումները: