fbpx
Սպորտ

Անդրեյ Շևչենկոն կարող է դառնալ իտալական ակումբի համասեփականատերը

«Միլանի» և Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն մեկնել է Պեսկարա՝ իտալական համանուն ֆուտբոլային ակումբի ձեռքբերմանը հնարավոր մասնակցության համար, հայտնում է Il Pescara-ն։ Շևչենկոն իտալական կոնսորցիումի հետ կարող է դառնալ ակումբի գնորդը։ Խոսքը «Պեսկարայի» վերահսկիչ փաթեթի ձեռքբերման մասին է։

Շևչենկոն կարող է լինել ակումբով հետաքրքրվող մի խումբ ձեռնարկատերերի թիմի ղեկավար, կամ կարող է դառնալ բաժնետոմսերի գնորդ։

«Պեսկարան» C սերիայի B խմբում զբաղեցրել է հինգերորդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու անցումային մրցաշարին՝ հաջորդ մրցաշրջանում սերիա B-ում խաղալու իրավունքի համար։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ