fbpx
Կրթություն

Դասադուլ անող ուսանողները հավաքվել են ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դիմաց

ԵՊՀ հայ բանասիրության ֆալուլտետի ուսանողների «Հանուն ազգային կրթության» նախաձեռնության անդամներն, որոնք բողոքում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի դեմ,  այսօր` նոյեմբերի 27-ին, հավաքվել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի մոտ:

Նրանք նախօրեին հայտարարել էին, որ աշխատանքային ժամերին նստացույց կանեն նշված վայրում, մինչև Գեղամ Գևորգյանը ընդունի իրենց: Պատճառը ռեկտորի ԺՊ-ին ուղղված նամակն է, որի պատասխանը իրենց չի գոհացրել:

Նամակով նրանք Գեղամ Գևորգյանից պահանջել էին գիտխորհրդի նիստ հրավիրել քննարկելու համար ոչ միայն բուհերում նոր նախագծով «հայոց լեզու», «հայ գրականություն» և «հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դառնալը, այլև դասախոսների հետ համդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարի պահվածքը:

Ռեկտորը պատասխան նամակով հայտնել է, որ վիճահարույց օրենքի նախագծի շուրջ դասախոսական կազմի առարկություններն ուղարկվել են նախարարություն, իսկ երկրորդ կետի շուրջ նշել է, որ իրենք նման լիազորություն չունեն:

Հիշեցնենք, որ ուսանողները վերսկսել են երկու շաբաթվանից հետո դադարեցրած դասադուլը, սակայն ոչ բոլորն են մասնակցում դրան. թեկուզ կիսադատարկ լսարաններով, բայց Հայ բանասիրության ֆակուտետում դասեր անցկացվում են: Դասադուլին մասնակցող ուսանողները ամբողջ ընթացքում բացականեր են ստացել:

Նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնել նոր օրենքի նախագծի այն դրույթի հետ, որով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն» և «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել կամընտրական: Նրանց բողոքին միացել էին նաև ուսանողներ Պատմության ֆակուլտետից, ինչպես նաև դասախոսներ «Հայոց լեզվի», «Պատմության» ամբիոններից, որոնք, ի աջակցություն ուսանողների, մեկօրյա խորհրդանշական գործադուլ էին հայտարարել

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ