Լիբանանցի փաստաբանը Մայդ Հարբիը դատական հայց է ներկայացրել երկրի նախագահի և վարչապետի դեմ:
Փաստաբանը հայտնել է, որ պատճառը այն է, որ նախագահը և վարչապետը միջոցներ չեն ձեռնարկել Բեյրութի նավահանգստում պահվող վտանգավոր նյութերը հանելու համար:
Փաստաբան նշել է, որ նախագահ Միշել Աունը և հեռացող վարչապետ Հասան Դիաբը պայթյունից երկու շաբաթ առաջ քիմիական նյութը պահելու վտանգների մասին նախազգուշացնող զեկույց են ստացել:
«Նրանք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել պայթյունը կանխելու համար»,- ասվում է Հարբայի հայցում:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ, որի հետեւանքով զոհվել է 180 մարդ:
Այս մասին տեղեկանում ենք AP-ից:
