fbpx
Աշխարհ

Դատական նոր հայց ԱՄՆ նախագահի դեմ․ այս անգամ առիթը խտրականությունն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդականը նրա դեմ հայց է ներկայացրել: Նա պնդում է, որ Սպիտակ տանը պաշտոն չի ստացել հղիության պատճառով: Այս մասին նշված է Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դաշնային դատարանի էլեկտրոնային բազա ստացված նյութերում:

Հայցադիմումից հետևում է, որ խոսքը Ֆլորիդա նահանգի բնակիչ Արլին Դելգադոյի մասին է: Նա 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի հունվարի 20-ը Թրամփի շտաբում աշխատել է լատինաամերիկյան ծագմամբ ընտրողներին վերաբերող հարցերով խորհրդական:

Դելգադոյի խոսքով՝ 2016 թվականի նոյեմբերին իմացել է, որ հղի է Ջեյսոն Միլլերից, որը նրա պետն էր: Նա Թրամփի շտաբի պաշտոնական ներկայացուցիչն էր:

Թրամփի նախընտրական քարոզարշավը և անցումային շտաբը ղեկավարող անձինք իբր Դելգադոյին հայտնել են, որ նա Սպիտակ տանը պաշտոն չի ստանա հղիության պատճառով: Նա ավելի ուշ որդի է ունեցել:

Կնոջ կարծիքով՝ ինքը խտրականության է ենթարկվել: Նա փոխհատուցում է պահանջում, որի չափը պետք է որոշի դատարանը: Հայցադիմումում որպես պատասխանող նշված են Թրամփը և նրա նախընտրական շտաբի մի շարք նախկին ղեկավարներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ