Ադրբեջանական դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիյամեդին Ահմեդովին, ով «Ժողովրդական ճակատ» կուսակցությունից է։
Այս մասին հայտնում է Turan գործակալությունը։
Նշվում է, որ Ահմեդովը ձերբակալվել է այս տարվա ապրիլին՝ կարանտինային ռեժիմը խախտելու ու Ոստիկանությանը դիմադրելու համար։ Հետագայում Ահմեդովին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման» համար։
Ըստ աղբյուրի՝ Ահմեդովին Բաքվում ենթարկել են խոշտանգումների, որի նպատակը եղել է կուսակցության առաջնորդի դեմ ցուցմունք կորզելը։
Նշվում է նաև, որ Ահմեդովի դատավարությունն ընթացել է դատարանի դիմաց բողոքի ակցիաներով։