fbpx
Իրավական

Դատարանը մերժեց Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը․ Ամիրյանը ծափահարությամբ ընդունեց որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և հերթական անգամ որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը ծափահարությամբ ընդունեց որոշումը։

Նշենք, որ դատաքննությունը արդեն 5 ամիս է՝ ընթանում է, և դատարանն ավելի քան 7 անգամ մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանների միջնորդությունները։

Նշենք, որ Գրիգորյանի պաշտպաններն ահազանգել էին, որ գեներալի առողջական վիճակը երեկ սրվել է, բժշկական միջամտության ենթարկելու նպատակով նրան անզգայացրել են։ Փաստաբանները հայտնեցին, որ Գրիգորյանի ամբողջ մարմինն այտուցված է, ձայնալարերի հետ կապված խնդիր ունի, չի կարողանում խոսել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ