ՏՏ

Ալեքսիս Օհանյանը ցանկանում է զարգացնել իր հայերենը

Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը նշել է, որ ցանկանում է աշխատել իր հայերենը զարգացնելու ուղղությամբ: Նա այս մասին ասել է լրագրողների հետ զրույցի ընթացքում

«Իմ գիրքը թարգմանվել է հայերեն, և ես կարիք ունեմ զարգացնելու իմ հայերենը»,-ասաց նա:

Ալեքսիս նաև անդրադարձավ ՏՏ համաժողովին և նշեց, որ հիանալի է համաշխարհային լսարան ունենալ այստեղ՝ Հայաստանում, Երևանում:

Նա ուրախությամբ նկատեց, որ հայերը սիրում են շախմատը, յուրաքանչյուր տարիքի աշակերտ սովորում է այն: Օհանյանը կարծում է, որ դա հիանալի հիմք է՝ ծրագրավորման մեջ հմտանալու համար:

Reddit-ի հիմնադիրը հավելեց, որ Հայաստանը փոքր երկիր է, որը շատ հրաշալի մտքեր ունի՝ նշելով, որ դա ամենալավ տարբերակներից մեկը՝ տնտեսությունը զարգացնելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ