fbpx
Իրավական

Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ինքնաբացարկի միջնորդությունը։

Այս որոշումը բողոքարկման ենթակա չէ։

Այն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպանը՝ պատճառաբանելով Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, մերժել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ