Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ ԳՄ անդամների հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
ՀՅԴ-ն պատգամավորից պահանջում է վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել և վճարել փոխհատուցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ հայցի պատճառը Ազգային ժողովում 2019 թվականի դեկտեմբերի 6-ի պատգամավորի ելույթն է, որի ժամանակ Արման Բաբաջանյանն այդ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ: