fbpx
Իրավական

Դատախազությունը ստացել է Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումը

ՀՀ դատախազությունը ստացել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի՝ հանցագործության մասին հաղորդումը։ Այս մասին pastinfo.am-ը տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։

Վերջինիս խոսքով՝ հաղորդումը ստացել են մայիսի 27-ին՝ երկուշաբթի օրը։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի հաղորդում ներկայացնելու հաջորդ օրը, հաղորդում էր ներկայացրել նաև փաստաբան Ալիկ Սիրունյանը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն ապօրինի է և կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ խախտմամբ։

Ինչ վերաբերում է դատավորին, նա հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կաշառք տալու-ստանալու կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Ենթադրյալ կաշառքի մասին գրառումներով էր հանդես եկել հենց փաստաբան Սիրունյանը։

Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ երկու հաղորդումներն էլ ուսումնասիրվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ