fbpx
Իրավական

Դատախազությունն ուսումնասիրում է Արաբկիրում Քոչարյանի շտաբերում ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը

ՀԱԿ անդամ Կարեն Թովմասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արաբկիրում Ռոբերտ Քոչարյանի շտաբերը արդեն սկսել են կաշառք բաժանել` ձայնի համար 200$։

«Կաշառքի բաժանման պրոցեսում ներգրավված են նաև Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներ։ Տեղեկությունները փորձում եմ ճշտել, ավելի մանրամասն եթե տեղեկություններ ունեք գրեք», – գրել է նա։

Civic.am-ը փորձեց կապ հաստատել Արաբկիրի թաղապետարանի հետ, սակայն որևէ մեկը չպատասխանեց։

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազությունը արձանագրել է հրապարակումը եւ ուսումնասիրում է այն։

Իսկ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ եթե ողջամիտ կասկածներ կան՝ քաղաքացին պետք է դիմի ոստիկանություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ