fbpx
Իրավական

Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Քոչարյանի և մյուսների նկատմամբ

Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և գործի վարույթը կարճելու որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

«Վճռաբեկ բողոքն արդեն պատրաստ է և ուղարկվել է Վճռաբեկ դատարան` չեմ կարող ասել ստացել են, թե չէ: Վերաքննիչ դատարանը հիմնականում համաձայնել է առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների հետ՝ առանց հավելյալ պատճառաբանությունների։ Ուղղակի համաձայնել է դրանց հետ», -ասել է Բաղդասարյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ